23.04.2025
ԱՄՆ-ը սկսել է թաքցնել միջուկային մարտագլխիկների քանակը. Associated Press
prev Նախորդ նորություն

Թրամփը Մյուլլերի հետաքննության մասին. «Խաղն ավարտված է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքը «լավ օր» է ունեցել Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործին» վերաբերող զեկույցի հրապարակումից հետո, որը հաստատել է, որ Թրամփը եւ նրա թիմը գործարքի մեջ չեն մտել Ռուսաստանի հետ 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ՝ հայտնում է Reuters-ը։

«Դա չի եղել եւ չի լինի։ Մենք պետք է պարզենք այդ հանգամանքների էությունը։ Նման բան երբեք չպետք է կատարվի այլ նախագահի հետ»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել էր «Գահերի խաղը» սերիալի ոճով մի նկար, որում գրված է․ «Խաղն ավարտված է։ Ո՛չ մի գործարք, ո՛չ մի խոչընդոտ արդարադատությանը»։

Մյուլլերի զեկույցում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» ոչ մի ապացույց չկա. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան