ԱՄՆ-ը չեղարկել է F-35 կործանիչների համար Թուրքիային սարքավորումների մատակարարումը՝ հայտնում է Reuters-ը։ Անտեսանելի ինքնաթիռի առաջիկա ժամանման համար անհրաժեշտ մատակարարման հետ մեկտեղ, ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են թուրք գործընկերներին հետագա մատակարարումների չեղարկման մասին։ Թուրքիայում արտադրվում են կործանիչի որոշ պահեստամասեր։Վաշինգտոնն այդ քայլին գնացել է այն պատճառով, որ Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգեր։ Անկարային չորս զենիթային դիվիզիոն մատակարարելու մասին համաձայնագիրը, որի արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար, կնքվել է 2017թ․։ ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներում մտավախություն ունեն, որ եթե Թուրքիան ունենա ե՛ւ Ս-400-ներ, ե՛ւ F-35-եր, ապա ռուսական համակարգերի ռադարները «կսովորեն» հայտնաբերել եւ հետապնդել ամերիկյան կործանիչներին։