Թուրքիան Թրամփի վարչակազմից «ակնկալում» է ամերիկյան պատժամիջոցների չեղարկում՝ կապված իրանական նավթի եւ ռուսական Ս-400 համակարգերի գնման հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, տեղեկացնում է AP-ը։Նա նշել է, որ չի կարող վստահ լինել, որ չեղարկում կարվի, բայց Թուրքիան ծանրակշիռ փաստարկներ է ներկայացրել հօգուտ յուրաքանչյուր հարցի, ինչին արժե ուշադրություն դարձնել։Թուրքիան ձգտում է երկարացնել պատժամիջոցներից ազատվելու գործողության ժամկետը, որն ավարտվում է հաջորդ ամսվա սկզբին, ինչը թույլ կտա նրան ներկրել իրանական նավթ առանց ԱՄՆ պատժամիջոցների։Քալինը նշել է, որ Թուրքիան նաեւ ցանկանում է ազատվել այն պատժամիջոցներից, որոնք Վաշինգտոնը կարող է մտցնել ռուսական Ս-400 համակարգեր գնելու դեպքում։