25.11.2024
ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները. Թոդ Ուոլտերս
prev Նախորդ նորություն

Շատ ցավալի է, երբ սպորտն ու քաղաքականությունը բախվում են. իռլանդացի նախարար

Շատ ցավալի է, երբ սպորտն ու քաղաքականությունը բախվում են: Այսպես է արձագանքել Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանը Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչին չմասնակցելու հարցին:


Նա ափսոսանք է հայտնել Բաքվում կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցելու ակպակցությամբ: «Շատ ցավալի է, երբ սպորտն ու քաղաքականությունը բախվում են, քանի որ Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով որոշել է չմեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին:


ՈւԵՖԱ-ն ավելին պետք է անի վախերը ցրելու և ստեղծված իրավիճակում պաշտպանություն ապահովելու համար», - իր թվիթերյան էջում գրել է իռլանդացի գործիչը:


Ավելի վաղ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու առթիվ իր հիասթափությունն էր հայտնել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:


ԵԼ եզրափակչին Մխիթարյանի ներկա չգտնվելու շուրջ ստեղծված իրավիճակին են անդրադարձել նաև ֆուտբոլային աշխարհի այլ հայտնի ներկայացուցիչներ: