ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումա է ներկայացրել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի գործունեությունը ՌԴ-ի կողմից դադարեցնելու մասին նախագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Մեկ ժամվա ընթացքում կորոշվեն այն դիտարկելու ժամկետները: