ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար ճիշտ կլիներ նախ խոսել Մինսկի պայմանավորվածությունների մասին` «բոլորին` բոլորի դիմաց» սկզբունքով ձերբակալվածներին փոխանակելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր երդման արարողության ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով, սակայն առաջին քայլը պետք է լինի ձերբակալված անձանց վերադարձը: