Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին: «Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Բանաձևը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական: Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով: Իտալիան ճանաչել է ցեղասպանությունն 2000 թվականին։