Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկիրը մտադիր է 2023 թվականին ներկայացնել սեփական արտադրության առաջին կործանիչը: Առաջին թուրքական կործանիչի շնորհանդեսը կկայանա 2023 թվականին, իսկ սպառազինություն այն ծրագրում են ներառել 2031 թվականին: «Մենք կարող ենք այն տեսնել երկնքում արդեն 2026 թվականին»,- ասել է Օքթայը: Սեփական կործանիչ ստեղծելու Թուրքիայի մտադրությունների մասին հայտնի էր դարձել 2017 թվականին: Այն ժամանակ այդ մասին հայտնել էր պաշտպանության փոխնախարար Նուրեթին Ջանիքլին: Նրա խոսքով՝ Թուրքիան այդպիսի որոշում է կայացրել այլ երկրներից և ընկերություններից անկախ լինելու նպատակով: