26.11.2024
Թրամփը խնդրում է 500 մլն դոլար հատկացնել «ռուսական ազդեցությանը» դիմակայելու համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կարտադրի ցամաքային բազավորման թեւավոր հրթիռների համակարգերի պահեստամասեր

Միացյալ Նահանգները կսկսի ցամաքային բազավորման թեւավոր հրթիռների համակարգերի համար պահեստամասերի արտադրությունը։ Այդ մասին հայտարարել են Պենտագոնում այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել էր Միջին եւ Փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից իր դուրս գալու ծրագրի մասին՝ հայտնում է Reuters-ը։

«Մենք կսկսենք այդ համակարգերի փորձարկումը սատարող բաղադրիչների պատրաստումը»,- ասել է փոխգնդապետ Միշել Բալդանզան։

ՄԱԿ-ը կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին պահպանել ՄՓՀՀ պայմանագիրը՝ հայտարարելով, որ դրա կորուստը աշխարհն ավելի ոչ անվտանգ եւ անկայուն կդարձնի։