28.03.2024
ԱՄՆ-ը կարտադրի ցամաքային բազավորման թեւավոր հրթիռների համակարգերի պահեստամասեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նենսի Փելոսին դեմ է արտահայտվել Թրամփի իմպիչմենտին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ չի պաշտպանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հնարավորությունը:


«Ես իմպիչմենտի կողմնակից չեմ: Եվ դա նորություն է, որովհետեւ ես երբեք այդ մասին չեմ ասել մամուլին: Չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, քանի որ դա կպառակտի երկիրը: Եվ Թրամփը պարզապես չարժի էլ դրան»,- ասել է Փելոսին The Washington Post թերթին տված հարցազրույցում:


Հունվարի սկզբին Թրամփը, ամփոփելով Սպիտակ տանը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքները, որը նվիրված էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման հարցին, հայտարարել էր, թե Փելոսիից հավաստիացումներ է ստացել, որ դեմոկրատները չեն պատրաստվում իմպիչմենտի հարց առաջադրել:

Թուրքիան դժգոհ է բելգիական դատարանի որոշումից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար