ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իբր կապված է եղել Ռուսաստանի հետ։Նրա խոսքով, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը եւ Քլինթոնը «կապ են ունեցել» Ռուսաստանի հետ ամերիկյան ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ ավելացրել է, որ ՀԴԲ-ն չի կարողացել ձեռք բերել դեմոկրատների ազգային կոմիտեի տվյալները: