ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու որոշմամբ: Ըստ նրա` դա կհանգեցնի ամենալուրջ հետևանքների, անգամ` սպառազինությունների վերահսկողության ճարտարապետության փլուզմանը: Այդ քայլը, ըստ Պուտինի, նաև կթուլացնի տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը: