ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, հայկական եւ չինական արմատներով գործարար Դավիթ Յանն այցելել է Facebook սոցիալական ցանցի նոր գրասենյակ, որը գտնվում է Կալիֆոռնիայի Մենլո Պարկ քաղաքում: Այս մասին հայտնել է ինքը Յանը՝ նշելով, եր այնտեղ նա հանդիպել է Դավիթ Զոհրաբյանի հետ: Վերջինս իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է սուրճ պատրաստում ընկերոջ համար, որը Facebook-ի աշխատակից է, ինչպես նաև Gitoon նախագծի հիմնադիրը: Տպավորությունների մասին Յանը գրել է. «Հիանալի հանդիպում էր Դավիթ Զոհրաբյանի հետ Facebook-ի նոր գրասենյակում: Զարմանալի վայր, հրաշալի մարդիկ»: [fb_video url="https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989775646/"]