25.06.2025
Ահաբեկչական հարձակում Ստրասբուրգում. 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել (տեսանյութ, ֆոտո)
12.12.2018
Ահաբեկչական հարձակում Ստրասբուրգում. 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել (տեսանյութ, ֆոտո)

Երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով: Ոստիկանությունը դեռ փնտրում է զինված կասկածյալին, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներան։  Զինված հարձակում իրականացրած անձը հայտնի է ոստիկանությանը, նա դատվածություն է ունեցել։ Անվտանգության մարմինները հայտնել են, որ նրա անունը կասկածյալ ծայրահեղականների ցանկում է: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ Է՝ Շերիֆ Շ. անունով: [yt_video id="Eu9K01r8OTE"] Ըստ որում Le Progres հրատարակությունը հայտնել Է, որ հրաձգությունը տեղի Է ունեցել քաղաքի երեք կետերում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն:  «Ստրասբուրգում հասարակական անվտանգության ապահովման համար լուրջ միջոցառումներ են իրականացվում, բնակիչներին խնդրել են մնալ տներում»,- ասված է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունում:  Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսն արդեն սգո քաղաքում օր Է հայտարարել քաղաքում: Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման Էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով: France Info ռադիոկայանը հայտնել Է, որ կասկածյալն առեւանգել Է տաքսի ավտոմեքենա, որով փախել Է պատահարի վայրից: Տաքսու վարորդն ինքը չի տուժել, սակայն նա հայտնել Է, որ հանցագործը վիրավոր Է եղել: AFP-ի տվյալներով՝ կասկածյալը վիրավորվել Է զինվորականների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկանական գործողության կապակցութամբ քաղաքում դադարեցված Է տրանսպորտի երթեւեկությունը:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն Է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք Է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել Է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ:  Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Մակրոնը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: