Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից Սիրիայում նոր գործողություն իրականացնելու հավանություն է ստացել: Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը պատրաստ է մոտակա օրերին Եփրատից դեպի արևմուտք ընկած հատվածում սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ գործողություն սկսել: