Պենտագոնը մտադիր է ՀՀՊ-ի տիեզերական բաղադրիչի ստեղծումն ավարտել 2020թ-ին
Միացյալ Նահանգները մտադիր է տիեզերքից հրթիռային սպառնալիքների հայտնաբերման միջոցների պատրաստի համակարգ ստեղծել 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը:
«Փորձեր կանցկացվեն 2021, 2022 թվականներին, փորձեր ուղեծրում եւ կարծում եմ, որ արդեն աշխատող համակարգը պատրաստ կլինի 2020-ական թվականների կեսերին կամ վերջին մոտ»,- հայտարարել է նա: Ռուդի խոսքով՝ հրթիռների հայտնաբերման միջոցների տեղակայումը տիեզերքում ԱՄՆ-ին անհրաժեշտ է, առաջին հերթին, այն բանի համար, որ դիմակայի հիպերձայնային զենքի սպառնալիքին:
«Առանձնապես Չինաստանը, բայց նաեւ Ռուսաստանը զարգացնում են հիպերձայնային զենքի տարածաշրջանային կիրառման հնարավորությունները, որոնց մենք պարտավոր ենք դիմակայել: Եվ խոսքը վերաբերում է ոչ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին»,- ասել է Ռուդը: