26.11.2024
Պենտագոնը մտադիր է ՀՀՊ-ի տիեզերական բաղադրիչի ստեղծումն ավարտել 2020թ-ին
prev Նախորդ նորություն

ՌԴ ՔԿ. Մագինտոգորսկում շենքի փլուզումը ահաբեկչություն չէր

ՌԴ ՔԿ-ն կոչ է անում չվստահել ահաբեկչական կազմակերպությունների հաղորդագրություններին, որոնք ինչպես հայտնի է, իրենց են վերագրում աշխարհի տարբեր երկրներում կատարվող բոլոր ռեզոնանսային պատահարները: Այս մասին նշվում է ՔԿ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, վկայհակոչելով ԻՊ զինյալների կայքին, հաղորդել էին, որ խմբավորումը ստանձնել է դեկտեմբերի 31-ին Մագինտոգորսկում բնակելի շենքի փլուզման պատասխանատվությունը՝ պնդելով, որ դա պայթյուն էր:

«ՌԴ Քննչական կոմիտեում շարունակում են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Մագինտոգորսկում բնակելի շենքի փլուզման հետեւանքով մարդկանց մահվան փաստով քրեական գործի հետաքննությունը:
Ի սկզբանե քննությունը դիտարկում է ողբերգության բոլոր հնարավոր վարկածները: Այսօրվա դրությամբ ամենահավանական պատճառը կենցաղային գազի պայթյունն է:

Ընդգծեմ, որ դեպքի վայրից առգրավված բեկորներում պայթյուցիկ նյութերի հետքեր կամ դրանց բաղադիրչներ փորձագետների եւ քրեագետների կողմից չեն հայտնաբերվել:

Քրեական գործի շրջանակներում փորձաքնություններ են նշանակվել: Դրանց հետ մեկտեղ այլ ապացույցներ են հավաքվում, հարցաքննվում ականտեսները եւ տուժածները:

Միջադեպի պատճառների մասին եզրակացությունները կարող են արվել միայն քննչական գործողությունների եւ ձեռք բերված ապացույցների մանրակրկիտ վերլուծությունից հետո: Հետեւաբար, լրագրողներին առաջարկում եմ չվստահել ահաբեկչական կազմակերպությունների տեղեկատվությանը, որոնք ինչպես հայտնի է, իրենց են վերագրում աշխարհի տարբեր երկրներում կատարվող բոլոր ռեզոնանսային պատահարները»:

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյունի հետեւանքով փլուզվել էր բնակելի շենքի մուտքերից մելկը: Մահացել է 39 մարդ:

Հունվարի 2-ին ՔԿ-ն հաղորդել էր, որ Մագնիտոգորսկի բնակելի շենքի մուտքի փլուզման վայրում պայթուցիկ սարքերի հետքեր չեն հայտնաբերվել: