Դուրս թողնել Թուրքիային ՆԱՏՕ-ից անհնար է. Չավուշօղլու
Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց միեւնույն ժամանակ իրավունք ունի համագործակցել այլ երկրների հետ, եթե դա շահավետ է, եւ ոչ ոք չի կարող դա կանխել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Ավավուշօլուն TGRT, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Միացյալ Նահանգները նախօրեին որոշում կայացրեց դուրս բերել Թուրքիային F-35 կործանիչների արտադրական ծրագրից՝ ռուսական C-400 համակարգերի մատակարարման մեկնարկից հետո: Անկարայի մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է մինչեւ 2020 թվականի մարտի վերջը:
«Անհնար է Թուրքիային դուրս թողնել ՆԱՏՕ-ից, դաշինքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ նույնիսկ եթե մի երկիր դեմ է, ապա որոշում չի կայացվի: Հետեւաբար, «շեշտադրումների փոփոխության» մասին խոսակցությունները քաղաքական մանիպուլյացիա են: Մենք ավելի քան 50 տարի անդամակցում ենք ՆԱՏՕ-ին եւ շարունակում ենք մնալ անդամ: Բայց, միեւնույն ժամանակ, մենք ոչ մեկին չենք պատկանում, Թուրքիան բաց է ամբողջ աշխարհի համար: Որտեղ մենք շահեր ունենանք, այնտեղ էլ կգնանք, եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել դա», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաեւ ավելացրել է, որ թեեւ Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն չի պատրաստվում հավերժ սպասել նրա դռան մոտ: