ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաստատել է ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համատեղ հաջող փորձարկումը: «ԱՄՆ և Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վաղեմի համագործակցությունը մեծ առաջընթացի է հասել: Հաջող փորձարկումը 2 երկրների ազգային անվտանգության համար ոչ միայն նշաձող էր, այլև օգնել է Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգությանը»,- Twitter-ում նշել է Բոլթոնը: