Բորիս Ջոնսոնը կլինի Բրիտանիայի հաջորդ վարչապետը: Պահպանողական կուսակցությունը րոպեներ առաջ հրապարակեց ներկուսակցական ընտրության արդյունքները: Բորիս Ջոնսոնը իր մրցակից Ջերեմի Հանթից մոտավորապես երկու անգամ ավելի շատ ձայն է ստացել: Իշխող պահպանողականների առաջնորդը դառնում է Բրիտանիայի վարչապետ: Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնը կստանձնի վաղը: Ավելի վաղ՝ 2019 թվականի հունիսին, երկրի գործադիր մարմինը ղեկավարող Թերեզա Մեյը հրաժարական է ներկայացրել Բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Նա զբաղեցրել է այդ պաշտոնը 2016 թվականից։