22.04.2025
Բաբաջանը կարող է դառնալ ընդդիմադիր միասնական թեկնածու նախագահի ընտրություններում
prev Նախորդ նորություն

Արցախի դրոշը դրոնով խաղադաշտում է հայտնվել. «Դյուդելանժ»-«Կարաբաղ» խաղն ընդհատվել է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ»-«Կարաբաղ» խաղի ժամանակ դրոնի միջոցով խաղադաշտի կենտրոն է իջեցվել Արցախի դրոշը, որի պատճառով խաղն ընդհատվել է:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի հեղինակներն են ՖԱՖ (Հայկական առաջին ճակատ) երկրպագուական խումբը և բելգիահայ մի քանի երիտասարդ: Խաղադաշտից դրոշի դուրս բերելուց հետո հանդիպումը վերսկսվել է:



Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել այցյալ տարի դեկտեմբերին, երբ Եվրոպա լիգայի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երիտասարդը Արցախի դրոշով դաշտ էր ներխուժել և ձերբակալվել։ Նա այնուհետեւ ազատ էր արձակվել:

Նոր Թուրքիայի ռեպրեսիվ ռեժիմը, որը ստեղծել է Էրդողանը, կարող է փլուզվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան