ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու նախաձեռնությանը
ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ ի աջակցություն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Ինչպես հայտնում է հանձնախումբը, լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը եւ Քրիս վան Հոլենը, միաձայն ընդունել է Սենատը։
Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության եւ զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ պատրաստման եւ 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման։
Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։