22.04.2025
ԵԱՏՄ մասնակիցները հարաբերությունները կառուցում են վստահության վրա. Վոլոդին
prev Նախորդ նորություն

Թուրքիան կհասնի Գյուլենի արտահանձնմանը․ Էրդողան

Թուրքիան կշարունակի պահանջել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրքական սփյուռքի և Միացյալ Նահանգների իսլամական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նշենք, որ Էրդողանը Նյու Յորք է ժամանել մասնակցելու ՄԱԿ-ի Գերագույն ժողովի 74-րդ նստաշրջանի բացմանը:


Էրդողանը խոստացել է «FETO-ի դիմակը պատռել, որը պատասխանատու է 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը 251 քաղաքացու մահվան համար»:


Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Գյուլենի հանցակիցները փորձում են տարաձայնություններ մտցնել մուսուլմանների միջև և վնասել միջպետական հարաբերություններին:

Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ներգրավելու համար. հայացք ԱՄՆ-ից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան