ԱՄՆ-ն չի խզի հարաբերություններ Թուրքիայի հետ, սակայն շարունակելու է ճնշումներ գործադրել թուրքական էլիտաների վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց քաղաքական ուղենիշը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Շապովալովը: Նա նշել է, որ Թուրքիային դժվար թե դուրս թողնեն ՆԱՏՕ-ից, քանի որ Դաշինքում թուրքական բանակն իր թվաքանակով երկրորդն է: Ըստ նրա, ԱՄՆ-ն շահագրգռված է պահպանել դաշինքը Թուրքիայի հետ: