21.04.2025
Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներն իրական արդյունք են բերում. Փոմպեո
prev Նախորդ նորություն

Փարիզը Իրանին կոչ արեց չեղարկել միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման որոշումը

Ֆրանսիան Իրանին կոչ է արել չեղարկել 2015-ի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման որոշումը: Փարիզը հայտարարել է, որ սպասում է այդ հարցով ԱԷՄԳ-ի զեկույցին:


«Հարստացման ծավալների մեծացման մասին Իրանի հայտարարությունը հակասում է Վիեննայի համաձայնագրին: Մենք սպասում ենք այդ հայտարարության եւ Իրանի գործողությունների մասին ԱԷՄԳ-ի զեկույցին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես ֆոն դեր Մյուլլը:


Նա հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում այդ գործարքին եւ Իրանին կոչ է անում «պահպանել իր պարտավորություններն ու համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»:

«Տուսկի դարաշրջանն ավարտվեց». Դոնալդ Տուսկը չի պայքարի Լեհաստանի նախագահի պաշտոնի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար