«Տուսկի դարաշրջանն ավարտվեց». Դոնալդ Տուսկը չի պայքարի Լեհաստանի նախագահի պաշտոնի համար
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ մտադիր չէ հավակնել Լեհաստանի նախագահի պաշտոնին 2020 թվականին:
EADaily-ի հաղորդմամբ, այս հայտարարությունը իրական քաղաքական սենսացիա է, քանի որ դեռ մեկ տարի առաջ Լեհաստանի նախկին վարչապետը ակտիվ քարոզչություն էր սկսել՝ քննադատության թիրախ դարձնելով Լեհաստանի իշխող կուսակցությանը: Այն ժամանակ քաղաքագետները ենթադրեցին, որ այս ակտիվությունը ոչ այլ ինչ է, քան երկրի նախագահի պաշտոնի համար պայքարի նախերգանք:
Այսօր լեհական շատ ԶԼՄ-ներ են անդրադարձել այս նորությանը՝ նշելով, որ «Տուսկի դարաշրջանն ավարտվեց»:
Ըստ այդմ, կարծիք կա, որ Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդայի շանսերը այս ամենի ֆոնին ավելանում են:
Նշենք, որ երկրում նախագահական ընտրությունները նախատեսված են 2020 թվականին: Դոնալդ Տուսկը Լեհաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014թթ-ին: