5.04.2026
Բակո Սահակյանը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ
prev Նախորդ նորություն

Մայքլ Բլումբերգը կարող է հավակնել ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելուն

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարող է հավակնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելուն:


Թերթի աղբյուրի տվյալներով՝ Բլումբերգը մտադիր է հանձնել փաստաթղթերը, որպեսզի իր թեկնածությունը ներկայացվի Ալաբամա նահանգի նախնական ընտրություններում։ Դրանք, ինչպես նախատեսվում է, տեղի կունենան 2020 թվականի մարտին։ Թեկնածուների գրանցման համար հատկացված ժամկետը լրանում է ուրբաթ, տեղի ժամանակով։


Մարտին Բլումբերգը հայտարարել էր, որ խորհրդածություններից հետո որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին։ Պարբերականի տվյալներով՝ այժմ նա նորից դիտարկում է նման հնարավորությունը եւ առայժմ վերջնական որոշում չի կայացրել։ Բլումբերգը տեղեկացրել է մի շարք քաղաքական գործիչների, որոնք ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, որ կարող է մասնակցել ընտրություններին։ Պարբերականի գնահատականով՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետը կարող է ուժեղ մրցակից դառնալ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի համար։


77-ամյա Բլումբերգը 2002-2013 թվականներին եղել է Նյու Յորքի քաղաքապետը։ Նա նաեւ հայտնի է որպես ֆիլանտրոպ եւ ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր։ Միլիարդատերը համարվում է ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկը։ Համաձայն Forbes ամսագրի վերջին գնահատականների՝ նրա կարողությունը գերազանցում է 52 մլրդ դոլարը։

Պեկին. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի միակողմանի պատժամիջոցներից եւ Իրանի վրա ճնշումներից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար