24.11.2024
The Hill: ԱՄՆ-ն աջակցում է Հունաստանին և Կիպրոսին՝ ի հակակշիռ Թուրքիային
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ԱՄՆ ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանի, եթե դրանք շարունակվեն. Լավրով

Մոսկվան հետագայում եւս կպատասխանի Վաշինգտոնի կողմից ոչ բարեկամական հարձակումներին, եթե դրանք շարունակվեն: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանենք նաեւ հետագայում, եթե դրանք ամերիկյան կողմից շարունակվեն,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: - Այդուհանդերձ, կարծում ենք, որ սխալ կլիներ անորոշ ժամանակով հետաձգել մեր երկրների եւ աշխարհի համար կարեւոր խնդիրների լուծումը»:


Լավրովն ընդգծել է, որ տարբեր ուղղություններով ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն կառուցելու ռուսական առաջարկները շարունակում են մնալ «սեղանին»: «Սա վերաբերում է նաեւ ռազմավարական կայունության թեմային, որի իրավիճակի համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում որպես խոշորագույն միջուկային տերություններ»,- հավելել է նա: