ՌԴ-ն իր դժգոհությունն է հայտնում ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ, հատկապես դեպի արևելք: ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին ու Մոսկվան ՆԱՏՕ-ն համարում է թշնամական դաշինք: Այդ մասին փետրվարի 18-ին հայտարարել է նորվեգացի փորձագետ Յուլիե Վիլհելմսենը: Նա նշել է, որ ՌԴ-ին թվում է՝Արևմուտքը չի հարգում նրանց պաշտպանական շահերը: Նորվեգական հետախուզությունը զեկույց է հրապարակել, որտեղ հիմնական սպառնալիք է համարում ՌԴ-ն ու Չինաստանը: