Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել, նա ինքնամեկուսացել է: Այս մասին հայտնում է "Россия 24" հեռուստաալիքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Միշուստինը հաստատել է այս լուրը՝ նշելով, որ իր հանձնած թեստի պատասխանը դրական է եղել: ՌԴ վարչապետը կինքնամեկուսանա եւ կհետեւի բժիշկների ցուցումներին: «Դա շատ կարեւոր է գործընկերներիս չվտանգելու համար»,- ասել է Միշուստինը: Միաժամանակ Միշուստինը նշել է, որ կառավարությունը կշարունակի իր աշխատանքը սահմանված կարգով, իսկ ինքը հեռախոսա եւ տեսակապով կապի մեջ կլինի նախագահ Պուտինի եւ գործընկերների հետ: Միշուստինի հիվանդության ընթացքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը: