Մարդիկ թթված և ուժասպառ են. Լուկաշենկոն քննադատել ու ոչ արդյունավետ է համարել կարանտինը
Բելառուսում կարանտին չի հայտարավել և մարդակնց չեն մեկուսացրել, քանի որ դա պրակտիկորեն անել հնարավոր չէ: Ուստի այն այն համավարակի դմե պայքարելու տեսանկյունից անարդյունավետ մեթոդ է: Այս մասին Բելառուսի Գոմելի մարզ կատարած այցի ժամանակ ապրիլի 26-ին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մարդկանց հնարավոր չէ մեկուսացնել: Ռուսաստանում էլ փորձեցին մեկուսացնել, ստացվե՞ց՝ ոչ, իհարկե: Սա անարդյունավետ մեթոդ է, քանի որ կարանտինի սահմանումը լավ հող է նախապատրաստում՝ հիվանդության երկրորդ ալիքի բռնկման համար»,- նշել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, մարդկանց մեկուսացնում են, հետո պարզվում է, որ ինչ-որ մեկը մեկուսացման վայրում հիվանդ է, հանում են նրան այդտեղից, բուժում են:
«Իսկ մյուսները նստած են իրենց տներում, նստած են թթված, ուժասպառ, չարացած, հուսահատված, վախեցած ու ահաբվեկված, հետո բացում են դարպասները. մեկուսացումն ավարտված է, մարդիկ միանգամից դուրս են գալիս, հեղեղում փողոցները եւ վերցնում վիրուսը, որը թափառում է փողոցներում: Ստացվում է՝ բռնկման երկրորդ ալիքը: Առաջինը դեռ չհեռացած՝ երկրորդն է վրա հասնում»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նաեւ պարզաբանել է, թե ինչու Բելառուսում չեն փակվել գործարանները, չի կասեցվել ձեռնարկությունների աշխատանքը:
«Հիմա տնտեսության աշխատանքը դադարեցնենք՝ ո՞վ ավելի շուտ ոտքի կկանգնի. նա, ով դոլարներ է տպում, ով ռեսուրսներ ունի: Իսկ մնացա՞ծը: Կա այսպիսի ընտրություն՝ մեռնել սովից կամ հանձնվել առանց պատերազմի եւ անցնել հարուստ եւ ուժեղ պետությունների շողքի տակ: Այս պատճառով էլ նման որոշում ենք կայացրել՝ տնտեսությունը չի կանգնելու»,- նշել է նա՝ հավելելով, որ Բելառուսը չի հետեւելու ոչ մեկին, այլ գնալու է իր սեփական ճանապարհով:
VERELQ-ը հիշեցնում է, որ Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 10 463-ի, 72 պացիենտ մահացել է: Բելառուսում խիստ կարանտին չի հայտարարված, այնտեղ պատրաստվում են Մայիսի 9-ի զորահանդեսին: Ապրիլի 20-ից դպրոցներում վերսկսվել է կրթական գործընթացը: Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կրանիկի կարծիքով, կորոնավիրուսի պիկը կլինի ապրիլի վերջ մայիսի սկզբին: