Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից համատեղ հայտարարություն պատրաստելու մասին: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին», - ասել է Պեսկովը: «Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», - հավելել է նա: