ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА новости-ին: "Այք, ես հիվանդացել եմ, բուժվում եմ", - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հացին՝ իսկապե՞ս իր մոտ հաստատվել է կորոնավիրուսային հվանդություն: Հիշեցնենք, որ Պեսկովը ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներից առաջինը չէ ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Մինչ այդ ապրիլի 30-ին պարզ էր դարձել, որ վարակվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, իսկ մայիսի 1-ին՝ Շիննախարար Վլադիմիր Յակուշինը եւ մայիսի 6-ին՝ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան: ՌԴ նախագահ Պուտինը ապրիլից ինքնամեկուսացման մեջ է իր մերձմոսկովյան նստավայրում։