24.11.2024
ԵՄ խորհուրդը Ղարաբաղի հարցում Թուրքիայի միջամտության հարցով նիստ կանցկացնի
prev Նախորդ նորություն

ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները համատեղ հայտարարություն են պատրաստում ԼՂ հարցով. Պուտին

Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպմանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից համատեղ հայտարարություն պատրաստելու մասին: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին», - ասել է Պեսկովը:


«Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից  համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», - հավելել է նա: