12.08.2025
Իրանի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել
27.09.2020
Իրանի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել

Թեհրանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցություններ: Այս մասին կիրակի հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Թեհրանը կողմերին զսպվածության, ինչպես նաեւ կրակի անհապաղ դադարեցման եւ երկու երկրների միջեւ բանակցությունների մեկնարկի կոչ է անում», - նրա խոսքը մեջբերել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Դիվանագետը նաեւ նշել է, որ «Իրանը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված բախումներով եւ ուշադիր հետեւում է դրանց»: Նրա խոսքով՝ «Իրանի ԱԳՆ-ն պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորություններն՝ հրադադարի հաստատման եւ կողմերի միջեւ երկխոսություն սկսելու նպատակով»: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: