Արևմուտքն իր սոցիալ-քաղաքական ճգնաժամի ֆոնին փորձում է պառակտում մտցնել այնպիսի ինտեգրացիոն կազմակերպությունների աշխատանքում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Միջազգային իրավիճակի, միջազգային իրադրության զարգացման ներկա ընթացքը հաստատում է այն եզրակացությունների ճիշտ լինելը, որ արևմտակենտրոն աշխարհակարգը կործանվում է և փոխարինելու է գալիս բազմաբևեռությունը։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք շատ խորը սոցիալ-քաղաքական ճգնաժամ են ապրում», - ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ ճգնաժամային երեւույթները Եվրամիությունում, ընդհանուր առմամբ, նկատվում են նաեւ ԵՄ առանձին երկրներում: «Առանձին երկրներ լիակատար իմացան, թե ինչ է միջազգային ահաբեկչությունը, ընդ որում՝ այդ երկրներում այդ խնդիրը մեծապես կապված է ոչ ճիշտ, չմտածված միգրացիոն քաղաքականության հետ։ Եվ, թվում է, ամերիկացիները, եվրոպացիները պետք է գլուխ հանեն սեփական տան գործերից։ Ոչ, նրանք մինչ այժմ փորձում են քաոս սերմանել աշխարհի այլ տարածաշրջաններում», - հավելել է Նարիշկինը։
Արևմուտքին հատկապես վախեցնում է ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական փոքր տարածքում, նշել է ԱՀԾ-ի տնօրենը։ «Սեփական անվտանգության նրանց ըմբռնման, ամերիկացիների կողմից սեփական անվտանգության ըմբռնման մեջ չի տեղավորվում այդ տարածքում իսկապես ինքնիշխան եւ անկախ պետությունների, առավել եւս՝ դրական զարգացող ինտեգրացիոն կազմակերպությունների գոյությունը», - ընդգծել է Նարիշկինը:
Նրա խոսքով՝ խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ-ը, որոնք համաշխարհային միջազգային ճարտարապետության մաս են կազմում: «Եվ, իհարկե, նրանք փորձում են նաև պառակտում մտցնել այդ ինտեգրացիոն միավորումների գործունեության մեջ և փորձում են խախտել գործընթացների ընթացքն այն երկրներում, որոնք մոտ են մեզ, որոնք մեզ հետ միասին կազմում են այդ միավորումների, այդ կազմակերպությունների հիմքերը, որոնց մասին ես ասել եմ», - նշել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը: