Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը:
"Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղը արդեն մեկ ամսից ավելի պայքար է մղում ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավսրիայի ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին",- գրել է Փաշինյանը:
Our prayers are with the people of Austria. #NagornoKarabakh has been fighting against the Azerbaijani-Turkish terrorist tandem for over a month now. I share the grief of the people of Austria, wish patience to the families of the victims, and a speedy recovery to those wounded.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 3, 2020
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Վիեննայի կենտրոնում տեղակայված սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Ըստ իրավապահների, հարձակվողը պայթեցրել է իրեն, երկրորդը փախուստի մեջ է, մեկ կասկածյալ բերման է ենթարկվել: