Միասին պաշտպանելու ենք ժողովրդավարական արժեքները. Կուրցն արձագանքել է Փաշինյանին
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել.
«Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղը արդեն մեկ ամսից ավելի պայքար է մղում ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավսրիայի ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին»:
Ի պատասխան այս գրառման Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:
«Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- գրել է Կուրսը Twitter-ի իր միկրոբլոգում: