24.11.2024
Հայաստանը ՄԻԵԴ միջոցով պահանջել է Ադրբեջանին տվյալներ ներկայացնել հայ ռազմագերիների մասով
prev Նախորդ նորություն

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում խուսափել անհարկի տեղաշարժերից

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է մեր հայրենակիցներին լինել զգոն ու խուսափել անհարկի տեղաշարժերից.


«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:


Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝


00 43 (0) 1 522 74 79 105»:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Վիեննայի կենտրոնում տեղակայված սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Ըստ իրավապահների, հարձակվողը պայթեցրել է իրեն, երկրորդը փախուստի մեջ է, մեկ կասկածյալ բերման է ենթարկվել: