Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակման ութ նոր դեպք է հաստատվել: Երեք հիվանդ առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության հատուկ Stopcov.ge կայքը: Ըստ պաշտոնական տվյալների, մինչ օրս Վրաստանում հաստատվել է Covid-19 վարակի 818 դեպք, վարակվածներից 117-ը բուժում են ստանում, 13-ը՝ մահացել են, 686-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից: Երեք քաղաքացի արտասահմանից Վրաստան է բերվել բուժման համար: Բացի այդ, 2 902 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 249-ը հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո: