Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին խոսք այս պահին չի գնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին: "Ցանկացած շփումներ, որոնք կարող են օգնել կարգավորել իրավիճակը և դուրս բերել այն ուղիղ ռազմական բախման փուլից միայն ողջունելի են: Այս պահին, հիմա, նման հանդիպման անցկացման մասին խոսք չկա", - ասել է նա լրագրողներին: