ՀՀ պետական բյուջեից Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով կտրամադրի 3 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։