Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կտրամադրի 4,8 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությանը։ Ըստ աղբյուրի, Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սննդամթերք, ինչպես նաև ֆինանսական աջակցություն Արցախի պատերազմի ժամանակ տուժած հիվանդանոցների, դպրոցների և բնակելի տների վերականգնման համար: Միջոցները կփոխանցվեն մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի միջոցով։