Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին գործերի կոմիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում ողջունում է հրադադարը եւ ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի մասին կետը չպահպանելու կապակցությամբ՝ կոչ անելով վերադարձնել մնացած գերիներին: Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միևնույն ժամանակ կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: