Ամերիկյան ռեալիթի շոուի աստղեր Քիմ, Քուրթնի Քարդաշյանները, նրանց մայրը՝ Քրիս Ջենները, միացել են ֆեյսբուքում ու ինստագրամում տարվող «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» արշավին։ Այս մասին հայտնում է ANCA-ն։ Արշավը, որը նախաձեռնել է Ամադեուս Դ’արնոքը, կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Արշավի մասնակիցներն իրենց սոցցանցի էջերում տարածում են Անմոռուկի նկարն ու նրա 5 թերթիկներից յուրաքանչյուրին նշում 5 ընկեր։