23.11.2024
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Ալիևին «ռազմավարի պուրակի» համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին. Ֆրանսիայի խորհրդարան բանաձև է ներկայացվել

Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարան՝ կոչ անելով երկրին պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:


Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում.


«Բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին:


Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել. դա է իմ բանաձևի իմաստը»,- նշել է ֆրանսիացի պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով իր գործընկեր խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն: