23.11.2024
Ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը չեն ազդի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա
prev Նախորդ նորություն

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Ալիևին «ռազմավարի պուրակի» համար

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը քննադատել է Ալիևին «ռազմավարի պուրակի» համար։


«Անհրաժեշտ է առավելագույն զգուշություն դրսեւորել, որպեսզի չխեղաթյուրվի եւ չբազմապատկվի առանց այդ էլ խոր արմատավորված վիրավորանքները Լեռնային Ղարաբաղում խոշտանգված համայնքների միջեւ եւ դրանից դուրս», - ասված է Ադրբեջանի նախագահին ուղղված նրա ուղերձում:


Ընդ որում, մտահոգություն է հայտնել Բաքվում վերջերս բացված «ռազմավարի պուրակի» կապակցությամբ, որտեղ ցուցադրվում է պատերազմի ժամանակ գրավված հայկական ռազմական տեխնիկան, ինչպես նաեւ ներկայացված են մոմե մանեկեններ՝ զոհված եւ մահացող հայ զինվորների պատկերով:


«Նման տեսարանները ես համարում եմ նսեմացնող և անհանգստություն առաջացնող։ Նրանք կարող են սրել եւ ուժեղացնել վաղեմի թշնամական գործողությունները, բազմապատկել եւ նպաստել անհանդուրժողականությանը», - գրել է Եվրոպայի խորհրդի հանձնակատարը՝ գրել է Եվրոպայի խորհրդի հանձնակատարը ՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել թշնամանք կամ ատելություն առաջացնող ցանկացած հռետորաբանության կամ գործողությունների դեմ եւ դրա փոխարեն լիակատար քաղաքական աջակցություն ցուցաբերել հակամարտության հետեւանքով տուժած մարդկանց միջեւ խաղաղության եւ համաձայնության հասնելու ջանքերին:


Դունյա Միյատովիչը նաեւ հաստատել է առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջան այցելելու իր պատրաստակամությունը, պայմանով, որ իր մանդատին համապատասխան նա կկարողանա այցելել Մարդու իրավունքների տեսանկյունից նշանակություն ունեցող բոլոր վայրերը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի հանձնակատարի նամակն ուղարկվել է Ադրբեջանի նախագահին ապրիլի 20-ին, սակայն հրապարակվել է միայն այսօր։