29.07.2025
Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին. Ֆրանսիայի խորհրդարան բանաձև է ներկայացվել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:


Պետքարտուղարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:


Բլինկենը և Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր:


Պետքարտուղարն ընդգծել է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Կազան
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար