ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոր մահվան կապակցությամբ չի մասնակցի այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետի հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին։ Նա 80 տարեկան էր: VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Երկրների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ-ի շրջանակներում ընթացիկ իրավիճակը եւ զարգացման հեռանկարները քաղաքական, առեւտրատնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում: Կքննարկվեն նաև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում փոխգործակցության հարցերը։