23.11.2024
Լավրովը զգուշացրել է Թուրքիային չսնուցել Կիևի ռազմատենչ տրամադրությունները
prev Նախորդ նորություն

Գուտերեշը կոչ է արել երկարացնել աղքատ երկրների պարտքերի վճարման հետաձգումը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել 2022-ի համար երկարացնել աղքատ երկրների պարտքերի վճարման հետաձգումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարտքային ճգնաժամի խնդիրը լուծել պարտքի վճարման կասեցման, պարտքերի դուրսգրման միջոցով այն երկրների համար, որոնք դրա կարիքն ունեն:


«Ողջունում եմ «Մեծ քսանյակի» աջակցությունը պարտքի սպասարկման կասեցման նախաձեռնության երկարաձգմանը (Debt Service Suspension Initiative – խմբ.) մինչեւ այս տարվա վերջ, բայց ես կոչ եմ անում դրա հետագա երկարաձգմանը 2022 թվականին», – ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով զարգացման ֆինանսավորմանը նվիրված համաժողովում:


Բացի այդ, նա կոչ է արել վերացնել COVAX պատվաստանյութերի բաշխման մեխանիզմի ֆինանսավորման դեֆիցիտը:


Գուտերեշը նաեւ կոչ է արել դադարեցնել արտոնյալ ֆինանսավորման նվազեցումը, այդ թվում՝ միջին եկամուտ ունեցող երկրներում: «Զարգացման նպատակով օգնությունն ավելի շատ է անհրաժեշտ, քան երբեւէ, եւ ես կոչ եմ անում դոնորներին ակտիվացնել այն»,-նշել է նա:


«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելացել է 5 տրիլիոն դոլարով», - նշել է գլխավոր քարտուղարը: Նա կոչ է արել կառավարություններին քննարկել հարկ սահմանելու հարցը նրանց համար, ովքեր ստացել են շահույթ համաճարակի ընթացքում, որպեսզի նվազեցվի ծայրահեղ անհավասարությունը: